Հայտնի են Բարսելոնայի և Ռեալի ամենաբարձր վարձատրվող խաղացողները Zarkerak - Հայտնի են Բարսելոնայի և Ռեալի ամենաբարձր վարձատրվող խաղացողները
Zarkerak Zarkerak - Հայտնի են Բարսելոնայի և Ռեալի ամենաբարձր վարձատրվող խաղացողները
Հայտնի են Բարսելոնայի և Ռեալի ամենաբարձր վարձատրվող խաղացողները

Հայտնի են Բարսելոնայի և Ռեալի ամենաբարձր վարձատրվող խաղացողները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայտնի են դարձել Իսպանիայի Լա Լիգայի երկու գրանդների՝ Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները։

Հեղինակավոր Capology պորտալի (ֆուտբոլիստների և ակումբների ֆինանսական տվյալների, աշխատավարձերի ու պայմանագրերի աշխարհի առաջատար հարթակ) հրապարակած տվյալների համաձայն՝ «արքայական» ակումբում և ողջ առաջնությունում բացարձակ առաջատարը Կիլիան Մբապեն է, իսկ կատալոնական ակումբում առաջին հորիզոնականը կիսում են նորեկ Ռոդրին ու երիտասարդ աստղ Լամին Յամալը։

Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնների» ճամբարում Ռոդրիի և Յամալի տարեկան աշխատավարձը կազմում է հավասարապես 31,25 միլիոն եվրո։ Իսպանիայի Լա Լիգայի առաջատարների ցանկն ունի հետևյալ տեսքը.

  • Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») – 71,67 մլն եվրո
  • Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 50 մլն եվրո
  • Ռոդրի / Լամին Յամալ («Բարսելոնա») – 31,25 մլն եվրո

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 30-ամյա Ռոդրիի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարեց օգոստոսի 18-ին։ 2024 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը կատալոնացիների հետ ստորագրել է երկարաժամկետ պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2030 թվականը։

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ իսպանացի կիսապաշտպանի տեղափոխության համար ակումբը որպես հաստատագրված գումար վճարել է 60 միլիոն եվրո, իսկ ևս 15 միլիոն նախատեսված է վճարել բոնուսների տեսքով։

28 Օգոստոս, 2026 23:09
Վեր