Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի. Ավինյանը՝ Երևանում ոչ մի նոր մանկապարտեզ չկառուցելու հայտարարությունների մասին Zarkerak - Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի. Ավինյանը՝ Երևանում ոչ մի նոր մանկապարտեզ չկառուցելու հայտարարությունների մասին
Zarkerak Zarkerak - Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի. Ավինյանը՝ Երևանում ոչ մի նոր մանկապարտեզ չկառուցելու հայտարարությունների մասին
Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի. Ավինյանը՝ Երևանում ոչ մի նոր մանկապարտեզ չկառուցելու հայտարարությունների մասին

Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի. Ավինյանը՝ Երևանում ոչ մի նոր մանկապարտեզ չկառուցելու հայտարարությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ԱԺ-ում հնչած հայտարարություններին, թե մայրաքաղաքում ոչ մի նոր մանկապարտեզ չի կառուցվել։

«Վերջերս ԱԺ-ում լսեցի՝ քննարկում են մանկապարտեզների հիմնանորոգումը, և նշվեց, որ Երևան քաղաքում ոչ մի նոր մանկապարտեզ չի կառուցվել։ Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի՝ նույնիսկ նախկին կոռուպցիոն իշխանությունների ներկայացուցիչների կողմից, բայց այս դեպքում սահման չունի։

Գնալ, խոսել մի ոլորտի մասին, որտեղ ունենք մոտ 45 հիմնանորոգված կամ նոր կառուցված մանկապարտեզ: Ուզում եմ հատուկ շեշտել՝ այդ հիմնանորոգվածների մեջ ունենք այնպիսիք, որ զրոյից քանդել ու զրոյից կառուցել ենք։ Ու ասել, որ Երևան քաղաքում նման մանկապարտեզներ չեն կառուցվել, չգիտեմ՝ որ կատեգորիայի սուտն է»,– ասել է նա՝ հիշեցնելով. «Խոսում են մարդիկ, որոնց իշխանության օրոք այս մանկապարտեզներն օտարվում էին տասնյակներով։ Բայց նրանք դեռ խոսում են»։

07 Սեպտեմբեր, 2026 10:38
Վեր