Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում Zarkerak - Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում
Zarkerak Zarkerak - Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում
Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում

Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Tour of Armenia-ն արդեն դուրս է եկել Հայաստանի սահմաններից՝ հայտնվելով միջազգային սպորտային և լրատվական հարթակների ուշադրության կենտրոնում։

«Աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցներ անդրադառնում են Հայաստանում կայանալիք միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքին՝ ներկայացնելով ոչ միայն մրցաշարը, այլև Հայաստանի մշակույթը, քաղաքներն ու զբոսաշրջային ներուժը։

Սեպտեմբերի 10-13-ը Tour of Armenia-ն կմիավորի միջազգային հեծանվասպորտի աշխարհը Հայաստանի ճանապարհներին՝ Գեղարքունիքից մինչև Տավուշ, Լոռի, Երևան։

Մրցաշարի միջազգային լուսաբանումը հնարավորություն է տալիս միլիոնավոր մարդկանց տարբեր երկրներում տեսնել Հայաստանը՝ որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման և զբոսաշրջության գրավիչ ուղղություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

505.jpg (150 KB)498.jpg (148 KB)506.jpg (138 KB)508.jpg (151 KB)509.jpg (103 KB)499.jpg (138 KB)

07 Սեպտեմբեր, 2026 10:50
Վեր