Հանրային տրանսպորտում վճարումների ներկայացված թվերը ռեկորդային են եղել. Ավինյան Zarkerak - Հանրային տրանսպորտում վճարումների ներկայացված թվերը ռեկորդային են եղել. Ավինյան
Zarkerak Zarkerak - Հանրային տրանսպորտում վճարումների ներկայացված թվերը ռեկորդային են եղել. Ավինյան
Հանրային տրանսպորտում վճարումների ներկայացված թվերը ռեկորդային են եղել. Ավինյան

Հանրային տրանսպորտում վճարումների ներկայացված թվերը ռեկորդային են եղել. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացրել է սեպտեմբերի առաջին շաբաթվա Երևանի հանրային տրանսպորտում կատարված վճարումների վիճակագրությունը։ 

«Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Երևանի տրոլեյբուսներում արձանագրվել է 209 հազար 112 վավերացում, Մետրոպոլիտենում՝ 621 հազար 51, ավտոբուսներում՝ 2 միլիոն 766 հազար 415, ընդամենը՝ 3 միլիոն 596 հազար 578։ Այստեղ շուրջ 15 տոկոս բնական աճ կա՝ պայմանավորված ուսումնական սեզոնի սկզբով»,- ասել է Մանուկյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձանագրել է, որ հանրային տրանսպորտում վավերացումների ներկայացված թվերը ռեկորդային են, ինչը նշանակում է, որ հանրային տրանսպորտից ավելի շատ մարդ է օգտվում։

«Նաև արձանագրենք, որ այն գործիքակազմը, որ կիրառվեց ապրիլից, էականորեն փոխեց իրաիվճակը վալիդացիաների տեսանկյունից։ Որքան էլ սկզբում դա քննադատվում էր, կարծում եմ, որ հիմա մենք հստակ տեսնում ենք դրա արդյունքները։ Իսկ արդյունքները հետևյալի մասին են՝ բոլոր այս վճարումները ծառայում են Երևանում հանրային տրանսպորտի բարելավմանը։ Իրականում ֆինանսական այս մեծ բեռը, որը քաղաքապետարանը նախորդ տարի հիմնականում իր ուսերին էր կրում, հիմա էականորեն մեղմվել է։ Այո, մենք շարունակում ենքէ սուբսիդավորել հանրային տրանսպորտը, բայց նաև կարգի ենք բերել վալիդացիաների խնդիրը, և բացարձակապես անտարբեր չվճարումների գործելաոճն այլևս չունենք։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է»,- ասել է Ավինյանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ապրիլից հանրային տրանսպորտում ակտիվորեն ստուգում էին՝ արդյոք երթևեկող քաղաքացիները վճարումները կատարել են, թե ոչ։ Այն քաղաքացիները, որոնք չէին վճարել, տուգանվում էին։

 

07 Սեպտեմբեր, 2026 11:24
Վեր