Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է Zarkerak - Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Zarkerak Zarkerak - Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մարինե Թորոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Ավտոկայանի հրապարակ 21): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 

Կասեցման հիմքը ստուգման արդյունքում հայտնաբերված՝ սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Մասնավորապես՝

 

- սննդի կառույցի պատերի որոշ հատվածներ եղել են անհարթ, չեն պահվել նորոգ վիճակում,

- առաստաղի որոշ հատվածներ չեն եղել նորոգված, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն,

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

- սննդի կառույցն ապահովված չի եղել սանհանգույցով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով, լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով և անձնակազմի համար հանդերձարանով։

 

Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:

 

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

 

07 Սեպտեմբեր, 2026 14:43
Վեր