Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլոր հետաքրքրված անձանց․ ԿԳՄՍՆ Zarkerak - Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլոր հետաքրքրված անձանց․ ԿԳՄՍՆ
Zarkerak Zarkerak - Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլոր հետաքրքրված անձանց․ ԿԳՄՍՆ
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլոր հետաքրքրված անձանց․ ԿԳՄՍՆ

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլոր հետաքրքրված անձանց․ ԿԳՄՍՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, արդեն 26-րդ տարին է՝ ինչ միացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին, որն այս տարի կրում է «Ժառանգություն և բնակլիմայական ռիսկեր» խորագիրը:

Եվրոպական ժառանգության օրերն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 12-13-ը: Ծրագրին միացած կառույցները (թանգարաններ, գրադարաններ և այլն) իրենց հարկի տակ անվճար կհյուրընկալեն բոլոր հետաքրքրված անձանց, այդ թվում՝ դպրոցականների և ուսանողների:

Օրվա խորհրդին համահունչ՝ կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ՝ ցուցադրություններ, բանախոսություններ, ինտերակտիվ վիկտորինաներ, արշավներ դեպի պատմամշակութային հուշարձաններ, համերգներ, գրական-երաժշտական ցերեկույթներ և երեկոներ, կրթական ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, բանախոսություններ և այլն: Հատկանշական է, որ այս տարի ծրագրին միացել են նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հիմնարկները, որոնց միջոցառումները նախատեսված են ազատազրկված անձանց համար՝ կարևորելով նրանց սոցիալականացումը տարաբնույթ մշակութային միջոցառումների համատեքսում:

Հիշեցնենք, որ «Եվրոպական ժառանգու­թյան օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռ­նու­թյունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:

07 Սեպտեմբեր, 2026 13:56
Վեր