Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«4 ծնող երեխային թողել է հիվանդանոցում, 1-ը՝ եկեղեցու բակում, 1-ը՝ հարևանի տանը, 1-ը՝ բնակելի տարածքի բակում. վերջին 3 տարում՝ 7 նման դեպք: Ըստ ծնողների՝ երեխաներին լքելու հիմնական պատճառը սոցիալական անբարենպաստ պայմաններն են»,- այս մասին Zarkerak.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
Կառույցից նշեցին, որ անչափահասներից հինգը եղել են իգական սեռի ներկայացուցիչներ, երկուսը՝ արական. «3-ի դեպքում ԽՀՄ մարմինների միջամտությամբ ծնողի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջիններս կրկին ցանկություն են հայտնել ստանձնել երեխաների խնամքը, երկուսը՝ հանձնվել են խնամատար ընտանիք, երկուսն էլ գտնվում են Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ում։ Ոչ մի դեպք չի արձանագրվել, երբ նախքան ոստիկանության հայնտաբերելը, ծնողը զղջացել է և հետ է վերադարձրել երեխային»:
Նշենք, որ նորածին երեխային լքելու դեպքի առնչությամբ նախաձեռնվում է քրեական վարույթ:
Հիշեցնենք, որ Հալաբյան փողոցում երեխային լքած ծնողը դեռ չի հայտնաբերվել, բուժումն ավարտվել է և համապատասխան մարմինները նրան տեղափոխելու վերաբերյալ շուտով որոշում կկայացնեն։

