ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այն․ Արփինե Սարգսյան Zarkerak - ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այն․ Արփինե Սարգսյան
Zarkerak Zarkerak - ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այն․ Արփինե Սարգսյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այն․ Արփինե Սարգսյան

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այն․ Արփինե Սարգսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այն, ՀՀ քաղաքացիությունը հերթական գործարք չէ, որ մի օր որոշես ունենալ ՀՀ քաղաքացիություն, հաջորդ օրը՝ ոչ, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Գործող օրենսդրության մեջ, երբ մարդուն կարող ենք ՀՀ քաղաքացիություն շնորհել, հաջորդ օրը նա կարող է դիմել ու դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը։ Իհարկե սա զարտուղի ճանապարհներով տարբեր երկրներում տարբեր հարցեր լուծելու առերևույթ մղումներ է ենթադրում կամ գոնե մեզ մոտ կասկած է հարուցում։

Մենք ոչ բարդացնում ենք, ոչ էլ հեշտացնում ենք քաղաքացիության շնորհման գործընթացը։ Օրինակ՝ Հայաստանում գտնվող ազգությամբ հայը կարող է մոտենալ դիվանագիտական հաստատություն, տալ համապատասխան հայտը, այնուհետև հայտը տեղափոխվում է Հայաստանի տարածք, մենք ընթացքավորում ենք, վերադարձնում ենք պատասխանով՝ այո կամ ոչ։

Գաղափարապես ուզում ենք վերանայել քաղաքացի–պետություն հարաբերությունները, որովհետև քաղաքացիությունը ենթադրում է բարձրագույն իրավական կապ քաղաքացու և պետության միջև՝ ձևավորելով փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Դժվար է ասել՝ այն անձը, որը չի գտնվում Հայաստանում, ռեզիդենտ չէ, արդյո՞ք տվյալ անձի կենսական շահը Հայաստանի Հանրապետությունն է, թե՞ ոչ։

3 օրով Հայաստան այցելելով կամ ընդհանրապես Հայաստան չայցելելով չես կարող ասել, որ մենք ունենք ազգությամբ հայի բնակության հաստատման պահ Հայաստանում, այն սահմանում է Սահմանադրությունը։ 183 օր առնվազն անձը պիտի բնակվի կոկրետ երկրում, ազգությամբ հայերի դեպքում նախատեսել ենք, որ 2 տարվա կտրվածքով պիտի ռեզիդենտության ցենզ ունենա Հայաստանում»,-նշել է նա։

09 Սեպտեմբեր, 2026 23:55
Վեր