Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը Zarkerak - Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
Zarkerak Zarkerak - Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը

Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը՝ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

 

Tour of Armenia-ի երրորդ օրը խոստանում է լինել մրցաշարի ամենադիտարժան և վճռորոշ օրերից մեկը։ Հեծանվորդները մեկնարկել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից և 162 կմ պայքարից հետո կհասնեն Դիլիջանի բարձրլեռնային Պարզ լիճ։

 

Այս մրցափուլը կարող է վճռորոշ լինել ընդհանուր հաշվարկի համար։

 

Երթուղին կանցնի Սևանա լճի արևմտյան ափով, ինչպես նաև Կոտայքի մարզի որոշ հատվածներով, ապա կշարունակվի դեպի Դիլիջան։ Միջանկյալ սպրինտը նախատեսված է 99.2-րդ կմ-ին, իսկ լեռնային առաջին լեռնանցքը՝ Սեմյոնովկան, կավարտվի 131.3-րդ կմ-ին (եզրագծին կմնա 30.7 կմ)։ Այնտեղից երկար, իջնող հատվածը կտանի դեպի վերջնական վերելքի մեկնարկը՝ 4.6 կմ երկարությամբ, միջինը 7% թեքությամբ և մինչև 12% առավելագույն թեքության հատվածներով։

 

Մրցաշարի անցկացմամբ պայմանավորված՝ կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։

 

Tour of Armenia-ն հեռարձակվում է միջազգային այնպիսի հարթակներով, ինչպիսիք են HBO Max-ը, Eurosport-ը, Disney+-ը, ESPN-ը, Flo Sports-ը, Okko-ն, SBS-ը, SPO TV-ն և Zhibo TV-ն։

 

Լուսանկարները՝ Sprint Cycling Agency

 ;

12 Սեպտեմբեր, 2026 14:17
Վեր