Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բավարիայում տուրիստական ավտոբուսի շրջվելու հետևանքով երկու մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են, հաղորդում է T-Online լրատվական պորտալը՝ հղում անելով Վերին Բավարիա-Հյուսիս ոստիկանական վարչության խոսնակին։
«Բավարիայում տուրիստական ավտոբուս է շրջվել, որի հետևանքով երկու մարդ զոհվել է», – ասվում է հայտարարության մեջ։
Ոստիկանությունը չի հայտնում զոհերի ճշգրիտ թիվը, սակայն այս պահին հաղորդվում է բազմաթիվ վիրավորների մասին։ Իրավապահ մարմինների պաշտոնյայի խոսքով՝ ավտոբուսը տեղափոխում էր Ֆիլիպիններից 40-50 զբոսաշրջիկներից բաղկացած խումբ։

