Լարված իրավիճակ ԱԺ-ում, հայտարարվեց ընդմիջում Zarkerak - Լարված իրավիճակ ԱԺ-ում, հայտարարվեց ընդմիջում
Zarkerak Zarkerak - Լարված իրավիճակ ԱԺ-ում, հայտարարվեց ընդմիջում
Լարված իրավիճակ ԱԺ-ում, հայտարարվեց ընդմիջում

Լարված իրավիճակ ԱԺ-ում, հայտարարվեց ընդմիջում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի նիստը մեկնարկել է փոխադարձ մեղադրանքներով ու գոռգոռոցներով:

Պատգամավորների միջև քաշքշուկ է սկսվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո: ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը մի քանի անգամ հանդարտության կոչ անելուց հետո ընդմիջում է հայտարարել:

Ղազարյանը, մասնավորապես, իր ելույթում հայտարարել է, թե  Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արել պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։ Նրա ելույթի կեսից Ռուբինյանն անջատել է վերջինիս խոսափողը, ապա ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները սկսել են գոռգոռալ, վիրավորանքներ հասցնել միմյանց հասցեին ու քաշքել իրար: ԱԺ նիստերի դահլիճ են հրավիրվել անվտանգության աշխատակիցները:

06 Հոկտեմբեր, 2026 10:51
Վեր