Թալանչին ձեր քաղաքական կուսակցությունն է, որից սերում է ձեր մեծ մասը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին Zarkerak - Թալանչին ձեր քաղաքական կուսակցությունն է, որից սերում է ձեր մեծ մասը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
Zarkerak Zarkerak - Թալանչին ձեր քաղաքական կուսակցությունն է, որից սերում է ձեր մեծ մասը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
Թալանչին ձեր քաղաքական կուսակցությունն է, որից սերում է ձեր մեծ մասը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին

Թալանչին ձեր քաղաքական կուսակցությունն է, որից սերում է ձեր մեծ մասը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երբ ես ասում եմ, որ օրակարգից պետք չի շեղվել, դա իմ սպեցիֆիկ ցանկությունը չի, նախ դա կարգավորված է կանոնակարգ օրենքով, երկրորդը՝ երբ մարդիկ օրակարգից շեղվում են, դա բերում է տարբեր նիստը խաթարող հետևանքների, օրինակ՝ կարող է մի նախկին հանրապետական բռնի մեզ որոշի ասի՝ թալանչի, ՔՊ-ից էլ մեկը պտտվի ասի՝ թալանչին դու ես այ հանրապետական»,-ԱԺ-ում անդրադառնալով քիչ առաջ տեղի ունեցած հրմշտոցին՝ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ըստ Ռուբինյանի՝ հրմշտոցը ծեծկռտուքի չվերածվեց. «Հուսով եմ՝ բոլորդ պարպեցիք ձեր էմոցիաները: «Ուժեղ Հայաստան»-ի նախկին հանրապետական պատգամավորն արդեն որերորդ անգամ խաթարում է նիստերի բնականոն ընթացքը, եթե այսպես շարունակվի, ես իրեն ուղղակի դահլիճից դուրս եմ հանելու, սկզբից դուրս եմ հանելու մեկ օրով, հետո՝ յոթ օրով, հետո կարող է դուրս հանելու տեղը դուրս շպրտեմ, հետո կարող է խմբակային բոլորին ցույց տանք, թե որը որից հետոյա, տիրություն արեք ձեր սուբյեկտին: Թալանչին ձեր քաղաքական կուսակցությունն է, որից սերում է ձեր մեծ մասը»:

06 Հոկտեմբեր, 2026 11:25
Վեր