Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավները հասանելի կդառնան հանրությանը․ պաշտոնյաներն այցելել են Ազգային պատկերասրահ Zarkerak - Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավները հասանելի կդառնան հանրությանը․ պաշտոնյաներն այցելել են Ազգային պատկերասրահ
Zarkerak Zarkerak - Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավները հասանելի կդառնան հանրությանը․ պաշտոնյաներն այցելել են Ազգային պատկերասրահ
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավները հասանելի կդառնան հանրությանը․ պաշտոնյաներն այցելել են Ազգային պատկերասրահ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավները հասանելի կդառնան հանրությանը․ պաշտոնյաներն այցելել են Ազգային պատկերասրահ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը. Քննչական կոմիտեի նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել են «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ։

 

Գերատեսչությունների ղեկավարները տեղում ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությանը, որոնք քննչական գործողությունների արդյունքում ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին:

 

Մշակութային այս արժեքներն այսուհետ բաց են լինելու հանրության համար:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված ընդհանուր՝ 70 կտավներ, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին կայացված որոշմամբ ճանաչվել են իրեղեն ապացույց և ի պահ են հանձնվել Ազգային պատկերասրահին:

07 Հոկտեմբեր, 2026 10:58
Վեր