Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին գրանցվեցին 72 պատգամավորներ։ Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը մինչև գրանցվելը շնորհավորեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանին ծննդյան օրվա կապակցությամբ։
Գրանցումից հետո հայտարարվեց ընդմիջում մինչև 16։30-ը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամը։
Հիշեցնենք, որ նախորդ օրը ՔՊ-ական պատգամավորները քվեարկեցին և սպառեցին նիստերի օրակարգը, որում ընդգրկված էր երկու հարց՝ հունիսի 23 Հանրային ծառայողի օր սահմանելը և Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ ձևավորված քննիչ հանձնաժողովի թվաքանակը՝ 11 պատգամավոր, սահմանելը։

