Փրկարարները դժվարամատչելի հատվածից իջեցրել են քաղաքացուն. նրա կյանքին վտանգ չի սպառնում Zarkerak - Փրկարարները դժվարամատչելի հատվածից իջեցրել են քաղաքացուն. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Zarkerak Zarkerak - Փրկարարները դժվարամատչելի հատվածից իջեցրել են քաղաքացուն. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Փրկարարները դժվարամատչելի հատվածից իջեցրել են քաղաքացուն. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Փրկարարները դժվարամատչելի հատվածից իջեցրել են քաղաքացուն. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15։40-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Քարաձոր բնակավայրի «Ալլաշան» կոչվող տարածքում քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները, արագ արձագանքելով իրավիճակին, դժվարամատչելի հատվածից քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն. նրա կյանքին վտանգ չի սպառնում։

30 Հոկտեմբեր, 2026 10:19
Վեր