Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2026 թվականի շախմատի աշխարհի առաջնության չորրորդ պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող աշխարհի առաջնության չորրորդ պարտիայում գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուն և հավակնորդների մրցաշարի հաղթող Ժավոխիր Սինդարովը 34-րդ քայլին՝ դիրքի եռակի կրկնությունից հետո, համաձայնեցին ոչ-ոքի։
Չորրորդ պարտիայում սպիտակ խաղաքարերով խաղում էր Գուկեշ Դոմարաջուն։
Այժմ հաշիվը 2։2 է:
5-րդ պարտիան կմեկնարկի նոյեմբերի 29-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին, որում սպիտակ խաղաքարերով կխաղա Ժավոխիր Սինդարովը։


