Կարևոր է, որ յուրաքանչյուր կին իրավապաշտպան պաշտպանված լինի թիրախավորման ցանկացած դրսևորումից. ՄԻՊ Zarkerak - Կարևոր է, որ յուրաքանչյուր կին իրավապաշտպան պաշտպանված լինի թիրախավորման ցանկացած դրսևորումից. ՄԻՊ
Zarkerak Zarkerak - Կարևոր է, որ յուրաքանչյուր կին իրավապաշտպան պաշտպանված լինի թիրախավորման ցանկացած դրսևորումից. ՄԻՊ
Կարևոր է, որ յուրաքանչյուր կին իրավապաշտպան պաշտպանված լինի թիրախավորման ցանկացած դրսևորումից. ՄԻՊ

Կարևոր է, որ յուրաքանչյուր կին իրավապաշտպան պաշտպանված լինի թիրախավորման ցանկացած դրսևորումից. ՄԻՊ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է.

«Կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր կին իրավապաշտպաններին և շնորհակալություն հայտնում նրանց՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում հետևողական աշխատանքի, համարձակության և նվիրումի համար։

Ձեր աշխատանքը ոգեշնչում է շատերին և կարևոր ներդրում է ավելի արդար, համերաշխ ու ներառական հասարակության կառուցման գործում։

Կարևոր է, որ յուրաքանչյուր կին իրավապաշտպան կարողանա իր գործունեությունն իրականացնել անվտանգ միջավայրում և պաշտպանված լինի թիրախավորման ցանկացած դրսևորումից. խնդիր, որ ամենաշատն է տարածված ու տարատեսակ նոր դրսևորումներով հատկապես ակնառու է մեր միջավայրում:

Բոլոր դերակատարներն են կրում պարտավորություն այս բացասական երևույթը հաղթահարելու համար կառուցակարգեր մշակելու և իրացնելու գործում»։

29 Նոյեմբեր, 2026 14:11
Վեր