Հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ Սուրենյան Zarkerak - Հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ Սուրենյան
Zarkerak Zarkerak - Հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ Սուրենյան
Հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ Սուրենյան

Հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ Սուրենյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 29-ի երեկոյան ժամերից և նոյեմբերի 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը։

«Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային շրջաններում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, ինչպես նաև Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն։

Վարորդներին հորդորում ենք ձյան պայմաններում ցուցաբերել առավելագույն զգոնություն»:

29 Նոյեմբեր, 2026 12:19
Վեր