Սա հայ ժողովրդի մտավոր սեփականության գողություն է. Գագիկ Մակարյանը՝ հայկական մածունի «մածուն» մակնշմամբ արտահանման արգելքի մասին Zarkerak - Սա հայ ժողովրդի մտավոր սեփականության գողություն է. Գագիկ Մակարյանը՝ հայկական մածունի «մածուն» մակնշմամբ արտահանման արգելքի մասին
Zarkerak Zarkerak - Սա հայ ժողովրդի մտավոր սեփականության գողություն է. Գագիկ Մակարյանը՝ հայկական մածունի «մածուն» մակնշմամբ արտահանման արգելքի մասին
Սա հայ ժողովրդի մտավոր սեփականության գողություն է. Գագիկ Մակարյանը՝ հայկական մածունի «մածուն» մակնշմամբ արտահանման արգելքի մասին

Սա հայ ժողովրդի մտավոր սեփականության գողություն է. Գագիկ Մակարյանը՝ հայկական մածունի «մածուն» մակնշմամբ արտահանման արգելքի մասին

Մենք պետք է շատ ուշադիր լինենք, որ մեր ժողովրդի ստեղծած սեփականությունը այդքան հեշտ չգողանան: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով հայկական արտադրության մածունի` «մածուն» գրությամբ արտահանման հնարավոր արգելքին, քանի որ Վրաստանը ապրանքատեսակը գրանցել է «մացոնի» անվամբ։ Գրանցման արդյունքում, հայկական մածումը Ռուսաստան է արտահանվում «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ։ 

«Ես այս երևույթի անունը դնում եմ հայ ժողովրդի մտավոր սեփականության գողություն: Մեր մտավոր սեփականության ինստիտուտը, օրենսդրությունը միգուցե թերի են, որովհետև մեր ժողովրդական պոտենցիալը հաճախ օտարները ՅՈՒՆԻՍԵՖ-ում կամ այլ տեղերում գրանցում են, իսկ մենք այս առումով ամեն անգամ ուշանում ենք: Մեզանից այդպիսով գողանում են նաև մեր վարկանիշը։ Այդ արտադրանքը, որը ստեղծվել է դարերի ընթացքում իր ինքնատիպությունն ունի, ճանաչելիությունն է բերում ժողովրդին, որը պակաս կարևոր չէ՝ կարող է իրական խնդիրներ առաջացնել տնտեսվարողների համար»:

Մակարյանն ասաց, որ հայկական կաթնամթերք ավելի հաճախ արտահանվում է պանրի տեսականու տեսքով, բայց ամեն դեպքում՝ մենք ստիպված ենք կեղծ անուններ դնել ապրանքներին, որոնք իրականությունը , ապրանքի էությունը չեն արտահայտում, ինչ է թե՝ հարևան երկրից ինչ-որ մեկը վերցրել ու իրեն է վերագրել:

«Դրա համար պետք է, որ մեր Էկոնոմիկայի նախարարությունը այդ հարցով զբաղվի, որը կարծես թե ասել է, որ բանակցելու է այդ հարցով: Նախարարությունը պետք է ներկայացնի այն փաստաթղթերը, որոնք արտահայտում են այդ ապրանքատեսակի պատրաստման տեխնոլոգիան նկարագրությունը, որոնք դարեր շարունակ եղել են և շտկի իրավիճակը, ոչ թե բանակցի , որ մեզ ինչ-որ զիջումներ անեն»:

Նա նաև տեղեկացրեց, որ   Գործատուների միությունը տնտեսվարողներից դեռ դժգոհություններ չի ստացել, քանի որ մածուն այդքան էլ հաճախ չի վաճառվում, բայց սա ապրանքի տեսակ է, որի արտահանման հնարավորությունը այս քայլով նվազում է: «Մածունի դեպքում պետք է հասկանալ, որ սա պարզապես մի ապրանք չէ, այլ դարերից եկող մշակույթ է, դարերից եկող պատմություն: Մենք գիտենք, որ ադրբեջանցիներն ու թուրքերն էլ այլ բաներ են գողանում՝ տոլմայի, լավաշի, երաժշտության օրինակները հայտնի են: Հիմա էլ Վրաստանն է մածունը որոշում իրենով անել, հետևաբար, մենք էլ պետք է զգոն լինենք ու ժամանակին քայլեր ձեռնարկենք: Կոչ եմ անում էկոնոմիկայի նախարարությանը բոլոր շահագրգիռ կառույցներին վերանայել մտավոր սեփականության, պատենտավորման օրենքները և նախատեսել նաև ժողովրդական մտավոր սեփականության ամրագրումը  համապատասխան փաստաթղթերում, որոնք հետագայում կարող են օգտագործվել նաև միջազգային կառույցներում այդ սեփականությունը գրանցելու համար»:

Անդրադառնալով փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրայի խնդրահարուց գրությանը՝ Մակարյանն ասաց, որ սա հարևան, բարեկամ ձևացող պետության կողմից վատ, ստոր քայլ է, որն ի ցույց է դնում այն հանգամանքը, որ իրականում Վրաստանն այնքան էլ բարեկամ երկիր չէ: «Ելնելով աշխարհաքաղաքական վիճակից, տրանսպորտային ուղիների առումով կախվածության պատճառով՝ մենք հաճախ ստիպված ենք մեր լեզուն կարճ պահել, բայց նրանց հետ պետք է խոսել օրենքներով ու համապատասխան միջազգային կոնվենցիաներով»:

Նշենք, որ հեռուստաընկերությունը պատրաստել էր սյուժե Վրաստանով Ռուսաստան հայկական մածունի մատակարարումների արգելքի մասին։ Նյութի ցուցադրման ժամանակ էկրանին հայտնվել են կաթնամթերքի շշեր, որոնց վրա վրացերեն գրված էր «մածուն», իսկ հայերեն՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, տոլման նույնպես ադրբեջանական է»։

«Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանել է, որ դա եղել տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնել և ներողություն է հայցել թույլ տված սխալի համար։

 

 

10 Փետրվար, 2022 17:28
Վեր