Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ պատերազմական հանցագործությունները Zarkerak - Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ պատերազմական հանցագործությունները
Zarkerak Zarkerak - Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ պատերազմական հանցագործությունները
Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ պատերազմական հանցագործությունները

Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ պատերազմական հանցագործությունները

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, հրադադարի ռեժիմի ավերապահ պահպանման հրամայականը:

«Նախարար Միրզոյանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և իրականացրած պատերազմական հանցագործությունները, մասնավորապես` խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, հայ ռազմագերիների անմարդկային խոշտանգումներն ու արտադատական սպանությունները, և շեշտել, որ մեղավորները պետք է համարժեք պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի։

02 Հոկտեմբեր, 2022 20:05
Վեր