Սոչիի օդանավակայանը մառախուղի պատճառով փոխել է աշխատանքի ռեժիմը Zarkerak - Սոչիի օդանավակայանը մառախուղի պատճառով փոխել է աշխատանքի ռեժիմը
Zarkerak Zarkerak - Սոչիի օդանավակայանը մառախուղի պատճառով փոխել է աշխատանքի ռեժիմը
Սոչիի օդանավակայանը մառախուղի պատճառով փոխել է աշխատանքի ռեժիմը

Սոչիի օդանավակայանը մառախուղի պատճառով փոխել է աշխատանքի ռեժիմը

Սոչիի միջազգային օդանավակայանը փոխել է աշխատանքի ռեժիմը մառախուղի և վատ տեսանելիության պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սոչիի օդանավակայանն աշխատում է ըստ եղանակային պահանջների, իսկ օդանավի վայրէջք կատարելու կամ այլընտրանքային օդանավակայան ուղարկելու որոշումը կայացնում են օդանավերի հրամանատարները»,-ասվում է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հետաձգվում է 17 չվերթ, մասնավորապես դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ և այլուր:

Ուղևորներին խնդրել են հետևել էլեկտրոնային ցուցատախտակներին, ցանկացած հարցի համար կարող են դիմել ավիաընկերությանը:

18 Մարտ, 2023 15:15
Վեր