Ընդդիմադիրների նպատակը քննարկումը չէ, իրենց նպատակը քննարկումն այլասերելն է, բերել ձևական, սարքած պատրվակներ, գրկել հայրենասիրությունը, էժանացնել և գործել. Հայկ Սուքիասյան Zarkerak - Ընդդիմադիրների նպատակը քննարկումը չէ, իրենց նպատակը քննարկումն այլասերելն է, բերել ձևական, սարքած պատրվակներ, գրկել հայրենասիրությունը, էժանացնել և գործել. Հայկ Սուքիասյան
Zarkerak Zarkerak - Ընդդիմադիրների նպատակը քննարկումը չէ, իրենց նպատակը քննարկումն այլասերելն է, բերել ձևական, սարքած պատրվակներ, գրկել հայրենասիրությունը, էժանացնել և գործել. Հայկ Սուքիասյան
Ընդդիմադիրների նպատակը քննարկումը չէ, իրենց նպատակը քննարկումն այլասերելն է, բերել ձևական, սարքած պատրվակներ, գրկել հայրենասիրությունը, էժանացնել և գործել. Հայկ Սուքիասյան

Ընդդիմադիրների նպատակը քննարկումը չէ, իրենց նպատակը քննարկումն այլասերելն է, բերել ձևական, սարքած պատրվակներ, գրկել հայրենասիրությունը, էժանացնել և գործել. Հայկ Սուքիասյան

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներից «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսից հետո հանդես եկավ հայտարարություններով՝ կոչ անելով ժողովրդին փողոցային պայքար սկսել և ապստամբել իշխանության դեմ: Եվ արդեն երեկ, երբ ԱԺ-ում պետք է տեղի ունենար վարչապետի հետ հարցուպատասխան՝ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները բոյկոտեցին նիստը և չմասնակցեցին հարցուպատասխանին:

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր հատվածի գործողություններին և ՀՀ-ի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակին՝ ասաց. «Տպավորություն է, որ ՀՀ-ն որոշակի կայունություն է ստացել, իշխանության հայտարարություններից երևում է, որ կա հնարավորություն խաղաղության պայմանագիրը ստորագրելու: Հայաստանը ռուսական ձևաչափով բանակցություններում չունեցավ որևէ հաջողություն, արևմտյան ձևաչափերում կարողացավ գոնե Ադրբեջանին ստիպել, որ ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման փաստը շատ խիստ անհանգստացնում է Ռուսաստանին և շատ խիստ անհանգստացրել է Հայաստանում ռուսաստանյան ընդդիմությանը՝ ռևանշիզմին: Ենթադրում եմ՝ Ալիևը Միշելի հետ բանակցություններից հետո զանգել զեկուցել է Պուտինին, որ իրադրությունն այնքան էլ լավ չի, քանի որ ստիպված է եղել ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ստիպված պետք է զորքերը վերցնի ու դուրս գնա: Զուգահեռաբար, Ռուսաստանը թուլացել է, Թուրքիան խնդիրներ ունի և այս ամենի մեջ ՀՀ-ն հաջողեցրել է լուծել իր համար գոնե մի կարևոր հարց, այն է՝ ստիպել այս գիշատչին ճանաչել իր տարածքային ամբողջականությունը, սա ձեռքբերում է»:

Խոսելով ստեղծված իրավիճակում ընդդիմադիր հատվածի գործելաոճի մասին՝ Հայկ Սուքիասյանը նշեց. «Ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ դրանից հետո Հայաստանում հրահրված ներքաղաքական խժդժությունը եղել է ՌԴ-ի նպատակը, սրանք միևնույնն է շարունակում են այդ ֆունկցիան անել: Ռևանշիստների անհանգստությունը Հայաստանի կյանքն ու ապագան չի, ոչ էլ Արցախն է, ոչ էլ ՀՀ տարածքային ամբողջականությունն է, ոչ մի բանն էլ չի, իրենք հրահանգ են կատարում: Մենք պետք է նկատի ունենաք, որ այս հատվածը Հայաստանի համար արդեն մեռած հատված է, մենք փորձենք, ուզենանք, ջանք գործադրենք սրանց մարդ սարքելու՝ չենք կարող, ստացվելու է՝ մենք  զբաղվում ենք դեստրուկտիվ, անիմաստ գործով: Այդ հատվածը դեռևս կա, մանդատներ ունի, ռեսուրսներ ունի, այստեղ տպավորություն է, որ մի քիչ ռադիկալացման տարր կա նրանց գործողությունների մեջ, վարչապետի տղայի հետ կապված գործողությունը, որը շատ նման է տեռորի, ներկայիս հայտարարությունները, փողոց դուրս գալն ու ցնցելը: Հավանաբար, նրանք էներգիայի կուտակում են ապահովում, որպեսզի, հավանաբար՝ նետվեն հեղաշրջման: Ես իշխանությունից պահանջում եմ սրանց պահել վերահսկողության տակ, վարչապետի տղայի հետ կապված դեպքն ինձ թույլ է տալիս ենթադրելու, որ սրանք ռադիկալ գործողությունների կարող են գնալ»:

Թե արդյոք հնարավոր է սպասել լայնածավալ փողոցային պայքարի՝ քաղաքագետն ասաց. «Փողոցային պայքար կլինի, բայց լայնածավալ չի լինի, որովհետև իրենց հետ ժողովուրդ չկա, իրենց հետ կան ինչ-որ նախկին նախագահներ, նախկին վարչապետներ, նախկին նախարարներ, իրենց վարորդները, սիրուհիները, իրենց հոգևորականները, սա պետություն է պետության մեջ, այս հատվածը Հայաստանի հետ չի, այս հատվածը Հայաստանի թշնամին է: Սրանք իրենց բարեկամներով, ցեղով դուրս կգան փողոց, բայց սա ժողովուրդ չի, սա նեղ խմբակ է, բայց շատ ագրեսիվ խմբակ, քիչ է, բայց կազմակերպված է և ռեսուրսներ ունի, ունի ուղեղային գրոհ կազմակերպելու հնարավորություն և սրանով իրենք կգնան գործողությունների, իրենք հեղափոխություն անել չեն կարող, որովհետև իրենց հետ ժողովուրդ չկա: Իրենք հեղաշրջման հնարավորություն ունեն, իշխանությունները պետք է իրենց անվտանգությունը լավ ապահովեն, բայց նաև նրանց վերցնեն ուղիղ վերահսկողության տակ, որովհետև հիմա շրջադարձային պահ է: ՀՀ-ն խաղաղության պայմանագիր է ստորագրելու, որի հովանավորներ են դառնալու ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ֆրանսիան, Ադրբեջանն այլևս դառնալու է չափավորված պետություն Հայաստանի հետ հարաբերություններում: Սրանք այլևս ոչինչ անել չեն կարող»:

Անդրադառնալով մայիսի 24-ին ԱԺ-ում ընդդիմության բոյկոտին՝ Հայկ Սուքիասյանն ընդգծեց. «Այդ մարդկանց հետաքրքրությունը Հայաստանի կյանքն ու ապագան չէ: Դա ընդդիմություն չէ, դա ռևանշիզմ է, օտար պետության շահերը սպասարկող հատված: Շատ նորմալ է, որ իրենք չպետք է գան խորհրդարան, իրենց նպատակը խորհրդարանում աշխատելը չէ, իրենց նպատակը ՀՀ-ի կյանքի, անվտանգության, Արցախի հարցի քննարկումները չեն, իրենց նպատակը պետությունն անընդհատ ներսից ցնցելն է և նաև հասնել հեղաշրջման: Վարչապետն իրենց էլ էր չէ՞ հարցեր տալու, այս հարցերի պատասխաններն իրենք ունեին, թե՞ չունեին։ Իրենց նպատակը քննարկումը չէ, իրենց նպատակը քննարկումն այլասերելն է, բերել ձևական, սարքած պատրվակներ, գրկել հայրենասիրությունը, էժանացնել և գործ անել»:

 

Աննա Բզնունի

25 Մայիս, 2023 14:40
Վեր