Դժվար կլինի հասնել Հայաստանին. Վլադիմիր Պուտին Zarkerak - Դժվար կլինի հասնել Հայաստանին. Վլադիմիր Պուտին
Zarkerak Zarkerak - Դժվար կլինի հասնել Հայաստանին. Վլադիմիր Պուտին
Դժվար կլինի հասնել Հայաստանին. Վլադիմիր Պուտին

Դժվար կլինի հասնել Հայաստանին. Վլադիմիր Պուտին

 

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հետևել Հայաստանին, որի ՀՆԱ աճը կազմել է ավելի քան 12 տոկոս: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
Նիստի ընթացքում Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրները համատեղ կձգտեն, որպեսզի միավորման շրջանակներում զարգացման հավասարապես բարձր մակարդակ ձեռք բերվի:

«Դե, Հայաստանին դժվար կլինի հետևել, այսօր մենք դա արդեն արձանագրել ենք։ ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քան 12 տոկոս։ Դա շատ բարձր, նման լուրջ ցուցանիշ է», - ասել Է Պուտինը։

Ավելի վաղ Պուտինը, վկայակոչելով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքերը, համաձայնել էր, որ ԵԱՏՄ-ում «գլխավոր շահառուն Հայաստանն է», քանի որ «Հայաստանն ունի տնտեսության աճի ամենաբարձր տեմպը»: Պատասխանելով Պուտինի հարցին ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ երկրի ՀՆԱ աճը կազմում է 12,1 տոկոս:

25 Մայիս, 2023 17:49
Վեր