ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր Zarkerak - ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր
Zarkerak Zarkerak - ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր

Հունիսի 3-ին, ժամը 12:39-ին ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ին մոտոցիկլետը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1975 թ.) բախվել է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Ն. Հ., ծնված 1990 թ.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոտոցիկլետի վարորդը տեղափոխվել է Գյումրու ԲԿ:

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լ. Կ.-ին (ծնված 1997 թ.) և Ա. Ս.-ին (ծնված 2003 թ.) մոտեցրել են շտապօգնության մեքենային,  հոսանքազրկել ավտոմեքենան և իրականացրել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ:

Տուժածները նույնպես հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ. բժիշկները Լ. Կ.-ի և Ա. Մ.-ի (ծնված 1975 թ.) առողջական վիճակը գնահատել են ծանր:

03 Հունիս, 2023 18:53
Վեր