Ծանր տարի է սպասվում, խոշոր ջրամբարներում բավական քիչ ջուր ունենք. Վաչե Տերտերյան Zarkerak - Ծանր տարի է սպասվում, խոշոր ջրամբարներում բավական քիչ ջուր ունենք. Վաչե Տերտերյան
Zarkerak Zarkerak - Ծանր տարի է սպասվում, խոշոր ջրամբարներում բավական քիչ ջուր ունենք. Վաչե Տերտերյան
Ծանր տարի է սպասվում, խոշոր ջրամբարներում բավական քիչ ջուր ունենք. Վաչե Տերտերյան

Ծանր տարի է սպասվում, խոշոր ջրամբարներում բավական քիչ ջուր ունենք. Վաչե Տերտերյան

Մենք այս տարի մեր խոշոր ջրամբարներում բավականաչափ քիչ ջուր ունենք կուտակված, մասնավորապես, Ախուրյանում, Ազատում, Ապարանում: Այս մասին ԱԺ-ում «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության  քննարկումների ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Տարին դժվար է լինելու՝ մենք ամեն ինչ պետք է անենք այընտրանքային որոշակի քայլերով մեղմենք ջրի պակասի պահանջը, բայց ինչ-որ պահի մենք Ազգային ժողովի հետ միասին ստիպված կլինենք քննարկել նաև լրացուցիչ ջրաքանակ Սևանից բաց թողնելու խնդիրը: Մենք ամեն ինչ կանենք դրան չհասնելու համար, բայց իրատեսական իրավիճակն ու թվերը դրա մասին են խոսում: Նախանցած տարի մենք ջրամբարներում շուրջ 20-30 տոկոս ավել ջուր ենք ունեցել, քան ունենք այս տարի»,- նշեց նա:

Խոսելով փոքր և միջին 15 ջրամբարաշինությունից Տերտերյանն ասաց․ «Ունենք որոշակի առաջընթաց՝ Աստղաձորի, Ելփինի, Քասախի մշակման աշխատանքների մասով»:

 

Մանրամասները՝ տեսանյութում.

06 Հունիս, 2023 14:04
Վեր