Ի՞նչի վրա պետք է կենտրոնանալ. պետք է առժամանակ դադարեցնենք մեղավորների փնտրտուքը՝ հարցերի հարցը արցախահայության սեփականության եւ ազատ տնտեսական գործունեության իրավունքի ճանաչումը եւ փաստաթղթային ամրագրումն է Zarkerak - Ի՞նչի վրա պետք է կենտրոնանալ. պետք է առժամանակ դադարեցնենք մեղավորների փնտրտուքը՝ հարցերի հարցը արցախահայության սեփականության եւ ազատ տնտեսական գործունեության իրավունքի ճանաչումը եւ փաստաթղթային ամրագրումն է
Zarkerak Zarkerak - Ի՞նչի վրա պետք է կենտրոնանալ. պետք է առժամանակ դադարեցնենք մեղավորների փնտրտուքը՝ հարցերի հարցը արցախահայության սեփականության եւ ազատ տնտեսական գործունեության իրավունքի ճանաչումը եւ փաստաթղթային ամրագրումն է
Ի՞նչի վրա պետք է կենտրոնանալ. պետք է առժամանակ դադարեցնենք մեղավորների փնտրտուքը՝ հարցերի հարցը արցախահայության սեփականության եւ ազատ տնտեսական գործունեության իրավունքի ճանաչումը եւ փաստաթղթային ամրագրումն է

Ի՞նչի վրա պետք է կենտրոնանալ. պետք է առժամանակ դադարեցնենք մեղավորների փնտրտուքը՝ հարցերի հարցը արցախահայության սեփականության եւ ազատ տնտեսական գործունեության իրավունքի ճանաչումը եւ փաստաթղթային ամրագրումն է

Մամուլը, սոցցանցերը հեղեղված են հուզաթաթավ կոչերով՝ պետք է կազմակերպել Արցախից մարդկանց տարհանումը:

Դաժան բան եմ ասելու, բայց տարհանում իրականացնելու համար էլ պայմաններ են պետք:

Արցախում հարյուրավոր ընտանիքներ հողին չհանձնած զոհ ունեն, վիրավոր որդի, ամուսին: Բազմաթիվ մարդկանց ճակատագիրն անհայտ է, տասնյակ բնակավայրեր՝ շրջափակված, եւ ոչ ոք չգիտի, թե այնտեղ ինչ է կատարվել կամ հենց այս պահին ինչ է կատարվում:

Եվ այնպես չէ, որ եթե այսօր «հումանիտար միջանցք» բացվի, եւ Ստեփանակերտի օդանավակայանում, քաղաքի փողոցներում ծվարած մի քանի հարյուր մարդ հատի Հակարիի անցակետը, հարցը լուծվում է:

Սա՝ զուտ մարդկային, հումանիտար առումով: Բայց պետք է իմանալ, որ Արցախից ելքը լինելու է վերջնական, անվերադարձ: Պատրա՞ստ ենք նման որոշում ընդունելու: Իսկ ո՞ւմ ենք թողնելու երեք պատերազմում զոհվածների շիրիմները: Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը հանձնելո՞ւ ենք վայրագներին: Հետո համացանցում թշնամու տեղադրած տեսանյութերը տարածելու եւ ողբասացությո՞ւն ենք բարձրացնելու:

Հայաստանում այսօր տասնյակ հազարավոր արցախցիներ են ապաստանել, հարյուր հազարավորներն արցախյան ծագում ունեն, նրանցից շատերը հարազատներ են թողել Արցախում։ Մենք պետք է հակառակ ուղղությամբ շարժման հարց հարուցենք Հայաստանի իշխանության, միջազգային դերակատարների, կառույցների, կազմակերպությունների առաջ:

Ադրբեջանը պարտավորվե՞լ է ապահովել արցախահայության անվտանգությունը, հարգել նրա մարդկային, մշակութային, կրոնական եւ քաղաքացիական իրավունքները: Այո՛: Ուրեմն պետք է գործնականում ապացուցի, որ ընդունակ է հաղթահարելու հայատյացությունը:

Արցախի անվերադարձ դատարկման համար Ադրբեջանին ոչ ոք չի մեղադրելու, հիմնավորվելու է, որ դա մարդկանց կամավոր որոշումն է, նրանց իրավունքն է՝ ընտրել, թե որտեղ են ապրում: Աշխարհը պրագամատիկ է, Ադրբեջանը՝ դաժան եւ նենգ: Նրա դիվանագիտությունը ոչ մի րոպե դադար չունի:

Մենք պետք է առժամանակ դադարեցնենք մեղավորների փնտրտուքը: Ամեն ինչ շատ պարզ է. Արցախում տեղի է ունեցել իշխանության ինստիտուտների կազմաքանդում, եւ բոլոր դերակատարների միջեւ եղել է լուռ համաձայնություն:

Երբ ժամանակին ահազանգում էինք, մեզ լռեցնում էին եւ որակում «թրքական գործակալ»: Մինչդեռ իրենք էին գործակալ: Ստեփանակերտը պետք է մաքրվի այդ քվազիքաղաքական աղբից: Ինչպե՞ս: Քանի դեռ իշխանության մարմիններ կան, պետք է մի համարձակը գտնվի՝ պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործ հարուցի եւ բոլորին կալանավորի:

Եվ առաջին հերթին պետք է լուծվի նրանց էվակուացիայի հարցը՝ բայց ճաղապատ մեքենայով: Նրանք պետք է տեղափոխվեն Հայաստանի ԱԱԾ քննչական մեկուսարան: Բարձրացրեք այդ հարցը եւ կտեսնեք, որ նրանց պաշտպան է կանգնելու ոչ միայն խաղաղապահ ուժերի հրամանատարությունը:

Գոնե վերջին մեկ տարում այդ մարդիկ Ադրբեջանի դեմ ոչինչ չեն արել: Ընդհակառակը, գործել են «ինչքան վատ՝ այնքան լավ» սկզբունքով, իսկ դա միայն Բաքվին էր ձեռնտու: Որովհետեւ պաշարված, մի կտոր հացի կարոտ մարդուն ի՞նչ է մնում, եթե ոչ թքած ունենալ ամենավեհ գաղափարների վրա եւ մտածել միայն երեխային սովից փրկելու մասին:

Ինչի՞ վրա կենտրոնանալ

Առաջինն ասացի՝ վերադարձ Արցախ: Երկրորդը տարածաշրջանի ապառազմականացումն է: Ադրբեջանական զորքերը պետք է վերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր: Երրորդ խնդիրն է՝ վերջնականապես ճշտորոշել հայ բնակչության արեալը:

Վերջին ագրեսիայի ռազմաքաղաքական նպատակը 44-օրյա պատերազմից փրկված տարածքները մասնատելն է, էթնիկ-քաղաքակրթական ամբողջականության տրոհումը: Դա չպետք է թույլ տրվի: Ոչ ոք չգիտի, թե Ադրբեջանում վաղը ինչ է լինելու:

Համահավաք հայկական ինքնության պահպանումը ապագայի որեւէ քաղաքական լուծման երաշխիք է: Իսկ հարցերի հարցը արցախահայության սեփականության եւ ազատ տնտեսական գործունեության իրավունքի ճանաչումը եւ փաստաթղթային ամրագրումն է:

Իրավունք սեփական տան, հողի, ձեռնարկատիրական գործունեության արդյունքի նկատմամբ, որ, սակայն, չպետք է տարածվի նախկին եւ ներկա ոչ մի պաշտոնատար անձի ունեցվածքի վրա:

Նրանց «սեփականությունը» պետք է բռնագանձվի թե՛ տեղում, թե՛ հատկապես Հայաստանում եւ այլուր: Բոլոր միջոցները պետք է հատկացվեն արցախահայության տնտեսական, սոցիալական, հոգեւոր-մշակութային վերածննդի ծրագրին:

Լրջագույն է նաեւ Հայ առաքելական եկեղեցու իրավունքների ճանաչման հարցը: Ընդ որում՝ պատմական Արցախի ամբողջ տարածքում: Գործնական այս խնդիրների կարգավորման դեպքում կունենանք վերադարձ դեպի Արցախ:

23 Սեպտեմբեր, 2023 21:11
Վեր