Սա չի խաթարի ժողովուրդների դարավոր բարեկամությունը. Վորոբյովը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին Zarkerak - Սա չի խաթարի ժողովուրդների դարավոր բարեկամությունը. Վորոբյովը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին
Zarkerak Zarkerak - Սա չի խաթարի ժողովուրդների դարավոր բարեկամությունը. Վորոբյովը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին
Սա չի խաթարի ժողովուրդների դարավոր բարեկամությունը. Վորոբյովը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

Սա չի խաթարի ժողովուրդների դարավոր բարեկամությունը. Վորոբյովը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումը չի  խաթարի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը։

«Վստահ եմ, որ ոչ մի ուժ չի կարողանա քանդել ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը»,- հավելել է նա:

Քաղաքական գործիչը նշել է, որ այս որոշումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։

«Հայ խորհրդարանականների որոշումը ոչնչացնում է կառուցողական և վստահելի հարաբերությունները, որոնք ձևավորվել են մեր ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում»,- նշել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Հռոմի ստատուտը։

03 Հոկտեմբեր, 2023 16:32
Վեր