Ղափաման՝ ազգային խոհանոցի գանձ. Երևանում նշվեց Ղափամայի տոնը Zarkerak - Ղափաման՝ ազգային խոհանոցի գանձ. Երևանում նշվեց Ղափամայի տոնը
Zarkerak Zarkerak - Ղափաման՝ ազգային խոհանոցի գանձ. Երևանում նշվեց Ղափամայի տոնը
Ղափաման՝ ազգային խոհանոցի գանձ. Երևանում նշվեց Ղափամայի տոնը

Ղափաման՝ ազգային խոհանոցի գանձ. Երևանում նշվեց Ղափամայի տոնը

Հայկական ավանդական ղափաման հայերի, զբոսաշրջիկների շրջանում առավել ճանաչելի դարձնելու,  ուտեստի պատրաստման գաղտնիքներին ծանոթացնելու նպատակով Երևանում անցկացվեց տոնական միջոցառում՝ Ղափամայի տոնը:

Շուրջ տասներկու կազմակերպություն՝ ռեստորաններ, խոհարարական ընկերություններ, կրթական հաստատություններ իրենց տաղավարներում ցուցադրում էին ազգային ուտեստն ու  այն հյուրասիրում անցորդներին: Ղափամայից բացի ներկայացված էին հալվա, չրեր, դդմով կարկանդակներ, փախլավա, դդմով ապուր և այլն:  

«Միջոցառումը յուրահատուկ է, քանի որ ներկայացնում ենք մեր ազգային մշակույթն ի դեմս հայկական ազգային խոհանոցի, որի զարդը ղափաման է: Մեր նպատակը մեր ազգային խոհանոցը հանրահռչակելն ու սերունդն

երին փոխանցելն է, ուստի պատահական չէ, որ մասնակցում են խոհարարական ուսումնական հաստատություններ: Ցանկացել ենք նաև զբոսաշրջությունը խթանել և Վերնիսաժում ենք  կազմակերպել միջոցառումը»,-իր խոսքում նշեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Նելլի Ասատրյանը:

Նա հիշեցրեց՝ կա մի լեգենդ, ըստ որի՝ ղափաման նույնականացվում է երկրագնդի հետ: «Ղափաման Երկիր մոլորակն է, բրինձը՝ բնակչությունը, իսկ ընդեղենը՝ տարբեր կրոնների, ազգությունների ներկայացուցիչներն են: Մեր ուղերձը խաղաղությունն է, որ Երկիր մոլորակի վրա բոլորն ապրեն խաղաղ՝ անկախ կրոնից, ազգությունից, սեռից, համոզմունքից և այլ հանգամանքներից»,-ընդգծեց Նելլի Ասատրյանը:

Միջոցառմանը առանձնահատուկ հյուրասիրությամբ  ներկայացավ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը: Կենտրոնի ուսանողները բացի ղափամայից ներկայացրել էին դդումով և այլ բանջարեղեններով կարկանդակներ և բանջարեղենային տոլմա:

Ղափամայի պատրաստման եղանակները չեն փոխվել, բայց տարբեր մարզերում այն յուրովի է պատրաստվում. ամեն տեղ դդումի միջուկը տարբեր է: ՍԵՊՖԱ-ի ուսանողները պատրաստել էին ավանդական ղափամա, ինչն էլ մնացած այլ ուտեստների հետ  հյուրասիրեցին ներկաներին:

Միջոցառումն ուղեկցվեց ազգային երգ ու պարով: Ներկա էին բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք հայկական ուտեստները համտեսելու առիթը բաց չէին թողնում:

Վերջում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից մասնակից կազմակերպություններն արժանացան հավաստագրի:

 

 

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

13 Նոյեմբեր, 2023 20:28
Վեր