Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Վերին Խոտանան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան երկաթե դարպասների մոտ:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Իրավապահներից բացի, դեպքի վայր են այցելել ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Սյունիքի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները:
Աղբյուրի տեղեկություններով КамАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշկեշռում, որում եղել են 15 զինծառայող, վնասվածքներ են ստացել 7-ը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի փաստով զբաղվում է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Սյունիքի կայազորի քննչական բաժինը, որտեղ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: