Առաջարկվող նախագծով ՀՀ տեղական ընկերություններն աշխատելու համար կապահովվեն հումքով, որը կերկարացնի արտադրական ժամանակաշրջանը Zarkerak - Առաջարկվող նախագծով ՀՀ տեղական ընկերություններն աշխատելու համար կապահովվեն հումքով, որը կերկարացնի արտադրական ժամանակաշրջանը
Zarkerak Zarkerak - Առաջարկվող նախագծով ՀՀ տեղական ընկերություններն աշխատելու համար կապահովվեն հումքով, որը կերկարացնի արտադրական ժամանակաշրջանը
Առաջարկվող նախագծով ՀՀ տեղական ընկերություններն աշխատելու համար կապահովվեն հումքով, որը կերկարացնի արտադրական ժամանակաշրջանը

Առաջարկվող նախագծով ՀՀ տեղական ընկերություններն աշխատելու համար կապահովվեն հումքով, որը կերկարացնի արտադրական ժամանակաշրջանը

Նախագծի նպատակն է կանոնակարգել ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ սեւ եւ գունավոր մետաղների եւ դրանցից արտադրվող արտադրատեսակների համար ստեղծել արտաքին առեւտրի, առավել երկար արտադրական շղթաների, սեւ եւ գունավոր մետաղների վերամշակման խորացմանը նպաստող բարենպաստ պայմաններ: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 29-ի հերթական նիստում ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողի խոսքով ՀՀ կառավարության մի շարք որոշումներով արգելվել է սեւ եւ գունավոր մետաղների թափոնի արտահանումը, ինչը խթան է հանդիսացել տեղում սեւ ու գունավոր մետաղների ջարդոնը վերամշակելու համար:

«Հաշվի առնելով, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածի 2-6-րդ մասերում ներառված ապրանքների համար նախատեսված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ, նախագծով առաջարկվում է նույն պահանջը սահմանել նաեւ առաջարկվող ապրանքների արտահանման համար»,- ասել է Նարեկ Տերյանը:

Փոխնախարարը կարեւոր է համարել այն փաստը, որ Կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում 2022-2023 թվականներին կատարվել են ներդրումներ մետալուրգիական արդյունաբերության մեջ: Մասնավորապես, նշվել է, որ ընդլայնվում է Չարենցավանի »Ձուլակենտրոն» ընկերության արտադրանքի տեսականին, ավելացվում են «Ասկե գրուպ» ընկերության հզորությունները, կառուցվում է «Տաշիր գրուպ» ընկերության կողմից նոր մետալուրգիական եւ լարերի, իսկ օգտագործելով այդ լարերը՝ նաեւ տրանսֆորմատորների արտադրության գործարան: Նարեկ Տերյանը նշել է նաեւ, որ թվարկված ընկերությունները նախատեսում են ավելի խորացնել մետաղի մշակումը՝ ստացվող ձուլվածքներից արտադրելով երկաթյա պրոֆիլներ, որոնք ներկայում ամբողջությամբ ներմուծվում են: Ըստ Կառավարության կանխատեսումների՝ ընդհանուր ներդրումները կկազմեն մինչեւ 100 մլն դոլար, ինչի արդյունքում կստեղծվի 550-750 աշխատատեղ, մետաղների ջարդոնի սպառման տարեկան քանակը կկազմի 250 հազար տոննա:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը վերահաստատել է, որ նախագծի հիմնական նպատակն է ՀՀ տեղական ընկերություններին աշխատելու համար ապահովել հումքով, որը կերկարացնի արտադրական ժամանակաշրջանը: Հանձնաժողովի փոխնախագահը հիշեցրել է, որ նախագիծը քննարկվել է նաեւ տնտեսվարողների հետ:

«Քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրահանգմանը, որ ընկերությունները, որոնք ներդրումային ծրագրեր ունեն ու ուզում են պատրաստի ապրանք թողարկել, նրանց համար «cashback»-ի նման մեխանիզմ կկիրառվի»,- ասել է Բաբկեն Թունյանն ու տեղեկացրել, որ մինչեւ նախագծի երկրորդ ընթերցումը պետք է հասկանալ, թե ինչպես պետք է հաշվվի պետական տուրքը:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել նախագծին:

29 Նոյեմբեր, 2023 16:36
Վեր