Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հանրային տրանսպորտի սպասվող գներին։
«Սա է հանրային տրանսպորտի ամենաէժան տոմսը, որը կկարողանաք ձեռքբերել, եթե ավագանին հաստատի սա.
«70 րոպե» թղթային տոմս ձեռքբերելու դեպքում՝ ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ: Այսինքն տոմսի արժեքը 300 դրամ»,-գրել է Խաժակյանը: