Արմեն Եգանյանը նշանակվել է Կոլումբիայում ՀՀ դեսպան Zarkerak - Արմեն Եգանյանը նշանակվել է Կոլումբիայում ՀՀ դեսպան
Zarkerak Zarkerak - Արմեն Եգանյանը նշանակվել է Կոլումբիայում ՀՀ դեսպան
Արմեն Եգանյանը նշանակվել է Կոլումբիայում ՀՀ դեսպան

Արմեն Եգանյանը նշանակվել է Կոլումբիայում ՀՀ դեսպան

 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Եգանյանին համատեղության կարգով Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

 

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ԵԳԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»,- ասված է հրամանագրում։

 

12 Փետրվար, 2024 17:54
Վեր