Հրաչյա Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին Zarkerak - Հրաչյա Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Zarkerak Zarkerak - Հրաչյա Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Հրաչյա Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Հրաչյա Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Ապրիլի 24-ին Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում (ԱԺԺՀ) Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը (նստավայրը՝ ք. Կահիրե) իր հավատարմագրերն է հանձնել ԱԺԺՀ նախագահ Աբդելմաջիդ Թաբբունին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ԱԺԺՀ նախագահ Աբդելմաջիդ Թաբբունը շնորհավորել է դեսպան Հրաչյա Փոլադյանին՝ Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս առավելագույն ջանքեր կներդնի հայ-ալժիրական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման ուղղությամբ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ առևտրատնտեսական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

ՀՀ դեսպանը ԱԺԺՀ նախագահին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

25 Ապրիլ, 2024 21:43
Վեր