Տավուշի մարզի Ոսկեպար վարչական շրջանում Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ծառայություն իրականացնելիս ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը:
Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը Zarkerak.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Դեպքի վերաբերյալ Zarkerak.am-ին չի հաջողվում պարզաբանում ստանալ ԱԱԾ-ից։