Կառավարությունը հաստատել է զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնների և պահանջների մասին որոշումը Zarkerak - Կառավարությունը հաստատել է զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնների և պահանջների մասին որոշումը
Zarkerak Zarkerak - Կառավարությունը հաստատել է զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնների և պահանջների մասին որոշումը
Կառավարությունը հաստատել է զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնների և պահանջների մասին որոշումը

Կառավարությունը հաստատել է զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնների և պահանջների մասին որոշումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը հաստատեց զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնների և պահանջների մասին որոշումը։

Ըստ որոշման հիմնավորումների, ներկայումս զբոսաշրջության ոլորտում առկա իրավիճակը բացասական է ազդում մրցակցային միջավայրի վրա։

«Բազմաթիվ սուբյեկտներ, մեծամասամբ, նույնիսկ, առանց պետական գրանցման, զբաղվում են զբոսաշրջային օպարատորի կամ գործակալի գործունեությամբ, մատուցում ցածրորակ ծառայություններ՝ ներգրավելով նաև ցածրորակ զբոսավարներ, Հայաստանն ու հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում իրենց կարողությունների ու պատկերացումների շրջանակներում, որպես կանոն, աշխատակիցներ չունեն և աշխատատեղեր չեն էլ ստեղծում, հարկ չեն վճարում, բնականաբար, ծառայություններն առաջարկում են անհամեմատ ավելի ցածր գներով, քան բարեխիղճ գործարարները, որոնք արդեն կանգնած են շուկայից դուրս մղման վտանգի առաջ»,- նշված է որոշման հիմնավորումների մեջ։

Ուստի, առաջարկվում է  սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն հստակ տարբերակել զբոսաշրջային օպերատորների և գործակալների գործունեությունը, այլև ապահովել որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում։

23 Հունվար, 2025 12:11
Վեր