Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գիրք նվիրելու օրվա առթիվ Zarkerak.am-ը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվել է, թե դատախազն այժմ ինչ գիրք է կարդում, ինչ գրքեր է խորհուրդ տալիս կարդալ, արդյոք գիրք նվիրել է և ինչ գիրք կցանկանար նվեր ստանալ:
Աննա Վարդապետյանն այժմ կարդում է Saira Shah «The Storyteller's Daughter» (Սաիրա Շահ «Հեքիաթասացի դուստրը»):

Գլխավոր դատախազի խոսքով՝ ինքը գրքեր խորհուրդ տալ չի սիրում, այդ պատճառով նշել է այն հինգ գրքերը, որոնք իր աշխարհայացքի ձևավորման վրա կյանքի տարբեր փուլերում ազդեցություն են ունեցել:
1. Idries Shah «The Commanding Self» (Իդրիս Շահ «Հրամայող «Ես»-ը)
2. Дорис Лессинг «Канопус в Аргосе: Архивы» (Դորիս Լեսինգ «Կանոպուսը Արգոսում. արխիվներ»)
3. Кларисса Эстес «Бегущая с волками: Женский архетип в мифах и сказаниях» (Կլարիսա Էստես, «Գայլերի հետ վազողը. կանացի արխետիպը առասպելում և լեգենդում»)
4. Michael Ende «The Neverending Story» (Մայքլ Էնդե «Անվերջ պատմություն»)
5. Fynn (pseudonym of Sydney Hopkins) «Mister God, This Is Annа»: (Ֆին (Սիդնի Հոփկինսի կեղծանունը) «Պարոն Աստված, սա Աննան է»)
_1739968294.jpg)
Վարդապետյանն այսօր աշխատանքի վայր սահմանված ժամից շուտ ներկայացած առաջին 30 աշխատակիցներին՝ դատախազներին ու քաղաքացիական ծառայողներին, գրքեր է նվիրել՝ թումանյանական երկտողով: Ընտրած գրքերը տարբեր են եղել՝ Սարոյանից մինչև Պլատոն: Գլխավոր դատախազն ավելի շատ սիրում է գրքեր նվիրել:


