Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ աշնանային նստաշրջանին Zarkerak - Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ աշնանային նստաշրջանին
Zarkerak Zarkerak - Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ աշնանային նստաշրջանին
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ աշնանային նստաշրջանին

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ աշնանային նստաշրջանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքմենստանի Ավազա քաղաքում նոյեմբերի 19-20-ը կայացել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը գլխավորել է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը։

Վեհաժողովի խորհրդի նիստում ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին ներկայացրել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքները։ Նա ընդգծել է ընտրական մարմինների արհեստավարժ և կազմակերպված աշխատանքը, թեկնածուների ու նախընտրական ծրագրերի վերաբերյալ քաղաքացիների իրազեկումը, ինչպես նաև միջազգային և տեղական դիտորդների գործունեությանը ցուցաբերված աջակցությունը։ Զեկույցում արձանագրվել է նաև, որ Հայաստանի ընտրական օրենսդրությունը համապատասխանում է ժողովրդավարական ընտրությունների անցկացման ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին։

Իր ելույթում Նազելի Բաղդասարյանն ընդգծել է, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններն արտացոլել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հետևողական աշխատանքը։

Պատվիրակության ղեկավարը ներկայացրել է ընտրական համակարգի կատարելագործման, ընթացակարգերի թափանցիկության ապահովման, ընտրողների նույնականացման և գրանցման ժամանակակից թվային համակարգերի կիրառման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Նա կարևորել է միջազգային դիտորդական առաքելությունների հետ համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու մասնագիտական երկխոսությունը և քննարկելու ընտրական գործընթացների հետագա բարելավմանն ուղղված կառուցողական առաջարկները։

Նոյեմբերի 20-ին կայացել է ԱՊՀ ՄԽՎ 61-րդ լիագումար նիստը, որի ընթացքում ընդունվել են մի շարք մոդելային օրենքներ։ Դրանց թվում է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱՊՀ ՄԽՎ տնտեսության և ֆինանսների մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովի ներկայացրած «Թվային ստորագրության մասին» մոդելային օրենքը։

20 Նոյեմբեր, 2026 23:57
Վեր