Վահան Կոստանյանը և Կևին Բուֆին կարևորել են ՀՀ-Ալբանիա տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը Zarkerak - Վահան Կոստանյանը և Կևին Բուֆին կարևորել են ՀՀ-Ալբանիա տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը
Zarkerak Zarkerak - Վահան Կոստանյանը և Կևին Բուֆին կարևորել են ՀՀ-Ալբանիա տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը
Վահան Կոստանյանը և Կևին Բուֆին կարևորել են ՀՀ-Ալբանիա տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը

Վահան Կոստանյանը և Կևին Բուֆին կարևորել են ՀՀ-Ալբանիա տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Կևին Բուֆիի հետ։

 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները։ Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի այցերի և հանդիպումների, ինչպես նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև երկխոսության ինստիտուցիոնալացման և քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացման կարևորությունը:

 

Առևտրատնտեսական համագործակցության խթանման համատեքստում Վահան Կոստանյանը և Կևին Բուֆին կարևորել են երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացումն ու ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը։ Զրուցակիցները դրական են գնահատել զբոսաշրջության ոլորտում արձանագրվող դինամիկան և քննարկել այդ ոլորտում համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։

20 Նոյեմբեր, 2026 21:47
Վեր