Սիրիայում վերսկսվում են ավիաչվերթները Դամասկոսի և Հալեպի միջև Zarkerak - Սիրիայում վերսկսվում են ավիաչվերթները Դամասկոսի և Հալեպի միջև
Zarkerak Zarkerak - Սիրիայում վերսկսվում են ավիաչվերթները Դամասկոսի և Հալեպի միջև
Սիրիայում վերսկսվում են ավիաչվերթները Դամասկոսի և Հալեպի միջև

Սիրիայում վերսկսվում են ավիաչվերթները Դամասկոսի և Հալեպի միջև

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 20-ից Սիրիայում կվերսկսվեն կանոնավոր ավիաթռիչքները Դամասկոսի և Հալեպի միջև, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով տեղի ավիափոխադրողին:

«Մարտի 20-ից հինգշաբթի և կիրակի կվերսկսենք թռիչքները Դամասկոսի և Հալեպի միջև»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Սրանք Սիրիայի երկու խոշորագույն օդանավակայաններն են, որոնք ժամանակավորապես փակվել էին 2024 թվականի դեկտեմբերի 8-ին՝ երկրում Բաշար Ասադի իշխանության անկման ֆոնին։

Դեկտեմբերի 12-18-ը սահմանվել էր օդանավակայանների աշխատանքի հատուկ ռեժիմ։

Արդեն դեկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ նրանք վերսկսել են հատուկ թույլտվություններով արտասահմանյան չվերթների աշխատանքը։

16 Մարտ, 2025 23:07
Վեր