Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ամուլսարի պատմությունը բոլորս գիտենք, դուք էլ գիտեք, Ամուլսարի դեմ սաբոտաժի կազմակերպիչներից մեկը տիկին Աննա Գրիգորյանի կուսակցության ղեկավարն էր: Ո՞վ չգիտի, թե ովքեր էին Ամուլսարի դեմ ծրագրված արշավ կատարում»,- ԱԺ նիստում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ դիմելով ընդդիմադիրներին:
«Մի բանը փորձել ամեն գնով վիժեցնել, հետո գալ դրա մասին խոսել, չգիտեմ՝ դրան ինչ անուն կարելի է տալ, Ամուլսարի վատ հարևանները դուք էիք, որ ամեն ինչ արեցին, որ այդ ծրագիրը հնարավորինս ձգձգվի ու չկայանա: Ունենք մի իրավիճակ, երբ հարցը գտնվում է հանգուցալուծման փուլում, Ամուլսարի հանքավայրը մինչև այս տարվա վերջ կսկսի աշխատել»,- ասաց նա: