Հնդկաստանն ու Պակիստանը անժամկետ հրադադարի ռեժիմ են հաստատել Zarkerak - Հնդկաստանն ու Պակիստանը անժամկետ հրադադարի ռեժիմ են հաստատել
Zarkerak Zarkerak - Հնդկաստանն ու Պակիստանը անժամկետ հրադադարի ռեժիմ են հաստատել
Հնդկաստանն ու Պակիստանը անժամկետ հրադադարի ռեժիմ են հաստատել

Հնդկաստանն ու Պակիստանը անժամկետ հրադադարի ռեժիմ են հաստատել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հնդկաստանի ցամաքային ուժերը հայտնել են, որ Պակիստանի հետ հրադադարի ռեժիմը գործում է առանց ժամկետային սահմանափակման։ Այս մասին գրում է Hindustan Times-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներին։

 

«Քանի դեռ կողմերը զերծ են մնում թշնամական գործողություններից, հրադադարի պայմանավորվածությունն ուժի մեջ կմնա անժամկետ», – նշված է հայտարարության մեջ։

 

Հիշեցնենք, որ հրադադարի հաստատումը հաջորդել է մայիսի 10-ի և 12-ի բանակցություններին՝ Հնդկաստանի ռազմական օպերացիաների գլխավոր տնօրեն Ռաջիվ Գհայի և իր պակիստանցի գործընկեր Կաշիֆ Աբդուլլայի միջև։ Սկզբնական փուլում կողմերը համաձայնել էին դադարեցնել բոլոր մարտական գործողությունները ցամաքում, օդում և ծովում։

18 Մայիս, 2025 17:00
Վեր