«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ Մատենադարան Zarkerak - «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ Մատենադարան
Zarkerak Zarkerak - «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ Մատենադարան
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ Մատենադարան

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ Մատենադարան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տավուշի մարզից ժամանած փոքրիկների մշակութային ճամփորդությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի ամենանշանակալի գիտամշակութային կենտրոններից մեկում՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում։ Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը:

Մեր փոքրիկ շահառուները ծանոթացան Մատենադարանի գործունեությանը և պահվող անգին ձեռագրերին։

Գիդերի ուղեկցությամբ շրջեցին հայերեն և այլալեզու ձեռագրերի սրահներով, այցելեցին Մատենադարանի սրբազան գանձարանի հատվածը՝ «Ավետարաններ» սրահը, որտեղ պահվում են միջնադարյան գրչության և մանրանկարչության բացառիկ օրինակներ։

Տեղեկատվական-ճանաչողական այցի ամենասիրված մասը դարձավ «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արհեստ և արվեստ» լաբորատոր ցուցասրահը։

Այստեղ երեխաները տեսան, թե ինչպես են միջնադարում բնական հումքերից ստացվել գունանյութեր՝ ոչ միայն ձեռագրերը նկարազարդելու, այլև տարբեր արհեստների մեջ օգտագործելու համար։ Փոքրիկների համար սա եղավ արվեստի և գիտության հետաքրքրաշարժ համադրությամբ մի փորձառություն։

Ծրագրի նպատակն է արվեստի հանդեպ մեծ սեր ունեցող այն երեխաներին, որոնք ապրում են հեռավոր համայնքներում և հասանելիության բացակայության պատճառով հաճախ զրկված են լինում օպերա, բալետ, թատրոն և այլ մշակութային միջոցառումներ այցելելու հնարավորությունից, ծանոթացնել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը:

08 Հունիս, 2025 14:12
Վեր