Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին Zarkerak - Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին
Zarkerak Zarkerak - Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին
Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին, ինչի հետևանքով կայանն ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից:

 

Ուկրաինայի էներգետիկայի նախարարի խոսքով՝ հարվածը հասցվել է ԱԷԿ-ը Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգին կապող էլեկտրահաղորդման գծին։ Հերման Գալուշչենկոն տեղի ունեցածը «միջուկային ահաբեկչության ակտ» է որակել: Այնուհանդերձ, ճառագայթային ֆոնի փոփոխություններ, վերջին տվյալով, չեն նկատվել։

Ավելի ուշ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը հայտնել է, որ ատոմակայանի արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Ռաֆայել Գրոսիի խոսքով՝ ԱԷԿ-ը առանց արտաքին էներգիայի աղբյուրների մնացել է երեքուկես ժամ։

«Ուկրաինայի միջուկային անվտանգությունը ծայրահեղ վտանգավոր վիճակում է»,- մտահոգություն է հայտնել պաշտոնյան։

05 Հուլիս, 2025 13:12
Վեր