Հրանտ Մարգարյանը դաշնակների տեռորիստական մեքենայի «սվեչեն» է Zarkerak - Հրանտ Մարգարյանը դաշնակների տեռորիստական մեքենայի «սվեչեն» է
Zarkerak Zarkerak - Հրանտ Մարգարյանը դաշնակների տեռորիստական մեքենայի «սվեչեն» է
Հրանտ Մարգարյանը դաշնակների տեռորիստական մեքենայի «սվեչեն» է

Հրանտ Մարգարյանը դաշնակների տեռորիստական մեքենայի «սվեչեն» է

Հայաստանի վերջին 30 տարվա պատմության ընթացքում, երբ երկրում այսպես ասած մոլեգնել են տեռորները, կամ ինչպես հայնտի ֆիլում են ասում․«դաշնակցական տերտերը», ապա այդ գործում գրեթե միշտ՝ մեր ժամանակների դաշնակների «մատը» խառն է եղել։ Բայց կա հարցի մյուս կողմը՝ իսկ ո՞ւմ մատն է միշտ խառը եղել դաշնակցությունում։ Հրանտ Մարգարյան, մարդ, որը դաշնակցության «серый кардинал»-ն է։

Դաշնակցության ներկայացուցիչները հաճախ են ասում, որ իրենց կուսակցությունը, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, առաջնորդ չունի, իբր ավելի ազատական, լիբերալ կառավարում է իրենց մոտ։ Իրականում Հայ հեղափոխական դաշնակցության «հեռակառավարման վահանակը» հենց Հրանտ Մարգարյանն է։

Ծերունի կուսակցությունում թաքնված մարդ, որը կարելի է ասել Հայաստանի բոլոր աղմկոտ սպանություններում և քաղաքական խարդավանքներում միշտ ներկա է եղել, բայց ստվերում։ Այլ կերպ ասած՝ Ուսամա բեն Լադենի դերակատարումն է կատարել՝ վայելել է ազատությունը, իսկ «մահը» տվել է իր ենթականերին։

Հրանտ Մարգարյանն այն մարդն է, որը հոկտեմբերի 27-ը համարում է պառթկում և ոչ թե ահաբեկություն, մարդ, որը մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո կանգնեց ոչ թե զոհերի, այլ մարդկանց գնդակահարողների կողքին։

Վերջին օրերին, դաշնակները, ավանդույթի համաձայն, կրկին հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։

Հայաստանի վերջին 30 տարվա պատմության ընթացքում, դաշնակները միշտ քաղաքական խժդժությունների կենտրոնում են եղել, բայց միշտ եղել է մեկը, որն այդ խժդժությունների առաջին պլանում չի եղել, սակայն կարողացել է որսալ պահը և հայտնվել իշխանության կերակրատաշտի գլխավերևում։   

Եթե մեր ժամանակների աշխարհաքաղաքական օրինակով նկարագրենք Հրանտ Մարգարյանին, ապա նա դաշնակցության «Համասն է» կամ «Հզբոլլահը», դաշնակցական տեռորի «սվեչեն», որի ժամկետը վաղուց անցել է։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

11 Հուլիս, 2025 18:11
Վեր