Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Factor.am-ը հայտնել է, որ գործարար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել հասարակական գործիչ Ազատ Արշակյանի դեմ՝ դատարանին խնդրելով պարտավորեցնել, որպեսզի Արշակյանը հերքի իր հրապարակային հնչեցրած տեղեկությունները: Ներկայացված հայցադիմումով Կարապետյանը պահանջում է Ազատ Արշակյանից բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատական հայցին՝ նշեց. «Կհանդիպենք դատարանում, թող դատարանը որոշի: Ես չեմ հերքելու, ինչպես դատարանը կորոշի, այդպես էլ կլինի»:


