Պատմական հանդիպում, թեժ մենահամերգ, հավաքականում՝ նոր մարզիչ. շաբաթվա ամփոփում Zarkerak - Պատմական հանդիպում, թեժ մենահամերգ, հավաքականում՝ նոր մարզիչ. շաբաթվա ամփոփում
Zarkerak Zarkerak - Պատմական հանդիպում, թեժ մենահամերգ, հավաքականում՝ նոր մարզիչ. շաբաթվա ամփոփում
Պատմական հանդիպում, թեժ մենահամերգ, հավաքականում՝ նոր մարզիչ. շաբաթվա ամփոփում

Պատմական հանդիպում, թեժ մենահամերգ, հավաքականում՝ նոր մարզիչ. շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող 7 օրերի 7 կարևոր իրադարձությունները:

1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ կհանդիպի Թրամփի և Ալիևի հետ: Ըստ Թրամփի՝ նրանք կմասնակցեն խաղաղություն կնքելու պաշտոնական արարողությանը. «Շատ հպարտ եմ այս խիզախ առաջնորդներով, սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար»,- հայտարարել է նա։

2. Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը: Միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ, համերգի համար ծախսվել է 6 միլիոն դոլար։

3. Եղիշե Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, նա փոխարինել է Ջոն վան’ տ Սխիպին:

4. Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով:

5. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պաշտոնական այց կկատարի Հայաստան, այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

6. Սթիվ Ուիթքոֆը չափազանց արդյունավետ հանդիպում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, նշել է Թրամփը: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարել, որ Պուտինի և Թրամփի հանդիպման վայրը համաձայնեցված է:

7. Ֆրանսիայում վերջին 80 տարվա ընթացքում ամենախոշոր անտառային հրդեհն է բռնկվել: Ավելի քան 16 000 հեկտար տարածք է այրվել, մեկ մարդ մահացել է, երեքը՝ անհետ կորել, ավերվել են տասնյակ տներ։

08 Օգոստոս, 2025 14:24
Վեր