Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող 7 օրերի 7 կարևոր իրադարձությունները:
1. Հայաստան այցելած Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանը հարևանների խաղաղությունն է ցանկանում, Փաշինյանն էլ նշել, որ Հայաստանի և Իրանի համար միջազգային սահմանների անխախտելիությունը կենսական նշանակություն ունի:
2. «Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ, ես Հայաստանն առաջնորդելու եմ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ»,- ժողովրդին ուղղված ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
3. «Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Հայաստանի հետ առճակատմանը»-, հայտարարել է Ալիևը:
4. Արսեն Թորոսյանը վայր է դրել մանդատը, նա կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ:
5. 3 ամսով երկարաձգվեց Բագրատ Գալստանյանի և Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը:
6. Ալյասկայում տեղի է ունեցել Թրամփ-Պուտին հանդիպումը: Պուտինը բանակցությունները կառուցողական է համարել, Թրամփն էլ նշել, որ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես ավարտել պատերազմը: Ըստ ԱՄՆ նախագահի՝ Պուտինը և Զելենսկին պատրաստվում են դեմ առ դեմ հանդիպել:
7. Կայացել է նաև Թրամփ-Զելենսկի հանդիպումը: Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի, եթե ոչ, ապա Ուկրաինային աջակցությունը կդադարի: Զելենսկին էլ հույս է հայտնել, որ լուծում կգտնեն բոլոր հարցերի շուրջ:
Տեսանյութը՝ այստեղ:


