Ապամոնտաժու՞մ, թե՞ վերականգնում. ինչ է կատարվում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ում Zarkerak - Ապամոնտաժու՞մ, թե՞ վերականգնում. ինչ է կատարվում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ում
Zarkerak Zarkerak - Ապամոնտաժու՞մ, թե՞ վերականգնում. ինչ է կատարվում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ում
Ապամոնտաժու՞մ, թե՞ վերականգնում. ինչ է կատարվում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ում

Ապամոնտաժու՞մ, թե՞ վերականգնում. ինչ է կատարվում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Իհարկե ծանոթ ենք մեկնաբանություններին, մի նկար են տեսնում ու սկսում են ենթադրություններ անել,  արձագանքն այս երկու օրերին այնքան շատ է»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սերինե Մուրադյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված լուսանկարներին, որտեղ օգտատերը մտահոգություն են հայտնում, թե ինչ աշխատանքներ են իրականացվում հուշահամալիրի տարածքում։

Նա նշեց, որ աշխատանքներն իրականացվում են է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլի շրջանակում, սակայն վերջին օրերին արձագանքը  և տարատեսակ քննարկումները շատ են.«Անցած տարի էլ մեծ մամուլի ասուլիսով անդրադարձանք, որ գոնե մարդիկ չգրեն՝ ապամոնտաժում են, բայց մարդիկ մոռացել են այդ մասին: Արդեն շուրջ երկու ամիս է աշխատանքներն ընթանում են՝  ո՛չ երեկ է սկսվել, ո՛չ մեկ շաբաթ  առաջ է սկսվել»:  

Նա նշեց, որ ընթացել են աշխատանքներ նաև  տարածքում կաթիլային համակարգի անցկացման, եղևնիների պուրակի վերականգնման համար.«Նախորդ փուլերի հետ կապված այդքան խոսակցություններ չտարածվեցին, որովհետև  դրանք աչքին այդքան տեսանելի չէին, դրա համար շատ չգրեցին, չքննարկեցին»:  

Հիշեցրին, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համարմ,նաև ընդգծեց.«Աշխատանքների արդյունքում կլուծվի տասնամյակների ջրահեռացման խնդիրը, որի պատճառով քայքայվել էին մույթերի քարերը' առաջացնելով քարաթափման վտանգ, իսկ վարչական և թանգարանի մասնաշենքերում մշտապես կար անձրևաջրերի ներհոսքի խնդիր» ,- նշեցին քաղաքեպատարանից: 

 

 

25 Օգոստոս, 2025 12:50
Վեր