Արտակարգ դեպք Վանաձորում․ 33-ամյա մայրը և նրա երկու երեխաները ջերմային այրվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն Zarkerak - Արտակարգ դեպք Վանաձորում․ 33-ամյա մայրը և նրա երկու երեխաները ջերմային այրվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն
Zarkerak Zarkerak - Արտակարգ դեպք Վանաձորում․ 33-ամյա մայրը և նրա երկու երեխաները ջերմային այրվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն
Արտակարգ դեպք Վանաձորում․ 33-ամյա մայրը և նրա երկու երեխաները ջերմային այրվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն

Արտակարգ դեպք Վանաձորում․ 33-ամյա մայրը և նրա երկու երեխաները ջերմային այրվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածները ջերմային այրվածքներով՝ «1-ին աստիճանի, վերին վերջույթների շրջանում» ախտորոշմամբ են տեղափոխվել։

Համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Վահագնի գյուղից են, և այրվածքները ստացել են կենցաղային գազաբալոնի փականի պայթյունի կամ անսարքության հետևանքով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածները Լոռու մարզի բնակիչներ՝ 33-ամյա Նարինե Ա․-ն,  և նրա 12-ամյա աղջիկն ու 2,5-ամյա տղան են։

Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

06 Սեպտեմբեր, 2025 00:47
Վեր