Մյասնիկյան պողոտայում 23-ամյա վարորդը «KIA»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում Zarkerak - Մյասնիկյան պողոտայում 23-ամյա վարորդը «KIA»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում
Zarkerak Zarkerak - Մյասնիկյան պողոտայում 23-ամյա վարորդը «KIA»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում
Մյասնիկյան պողոտայում 23-ամյա վարորդը «KIA»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում

Մյասնիկյան պողոտայում 23-ամյա վարորդը «KIA»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Երևանի բնակիչ 23-ամյա Սարգիս Հ․-ն իր վարած «KIA» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քաղաքացիների հետ այն ուղղել։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

17 Սեպտեմբեր, 2025 01:39
Վեր